Լրահոս

05.08.2021 12:59


Երևանում ծառայության ժամանակ վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչը

Երևանում ծառայության ժամանակ վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչը

Այսօր, օգոստոսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարյաքաղաքային փողոցում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Կարապետյանին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ ոստիկանության

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։

Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում որպես ավագ տեսուչ։ Եվ նա այդ պահին եղել է ծառայության մեջ իր գործընկերոջ հետ։

Այս խորագրի վերջին նյութերը