Թուրքիան դարձյալ հայտնվել է Մեծ Բրիտանիայի կարմիր ցուցակում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։
Երեք շաբաթը մեկ անգամ թարմացվող ցանկի համաձայն՝ Թուրքիան նախկինի պես հայտնվել է կարմիր խմբում։Այս խմբում տեղ գտած երկրներից ժամանող քաղաքացիները Մեծ Բրիտանիայում պարտադիր տասնօրյա կարանտին պիտի անցնեն։ Թուրքիան կարմիր ցուցակում հայտնվել է մայիսի 12-ին ու մինչ օրս շարունակում է մնալ այդ խմբում։
Մյուս կողմից, ավելի վաղ կարմիր ցուցակում գտնվող երկրներից Հնդկաստանը, Բահրեյնը, Կատարն ու Արաբական Միացյալ Էմիրություններն էլ հանվել են ցանկից, նրանց փոխարեն ներառվել են Վրաստանը, Մեքսիկան։
Ընդհանուր առմամբ սահմանափակումների այս համակարգով Մեծ Բրիտանիան, ըստ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, երկրները բաժանում է կանաչ, դեղին ու կարմիր խմբերի։
Կանաչ խմբի երկրներից եկող ուղևորները որևէ կարանտին անցնելու անհրաժեշտություն չունեն։ Դեղին խմբի երկրների քաղաքացիները պետք է իրենց նշած հասցեում՝ տնային պայյմաններում 10-օրյա կարանտին անցնեն։Բայց եթե պատվաստման երկու փուլերն էլ անցել են, կարանտինի պարտադրանքը հանվում է։
Իսկ կարմիր խմբի երկրներից Մեծ Բրիտանիա ժամանողները սեփական ծախսերով պիտի 10-օրյա կարանտին անցնեն հյուրանոցում։ Այս պայմաննները խախտողների համար տուգանքներ են սահմանված։
Թուրքիան դարձյալ հայտնվել է Մեծ Բրիտանիայի կարմիր ցուցակում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։
Երեք շաբաթը մեկ անգամ թարմացվող ցանկի համաձայն՝ Թուրքիան նախկինի պես հայտնվել է կարմիր խմբում։ Այս խմբում տեղ գտած երկրներից ժամանող քաղաքացիները Մեծ Բրիտանիայում պարտադիր տասնօրյա կարանտին պիտի անցնեն։ Թուրքիան կարմիր ցուցակում հայտնվել է մայիսի 12-ին ու մինչ օրս շարունակում է մնալ այդ խմբում։
Մյուս կողմից, ավելի վաղ կարմիր ցուցակում գտնվող երկրներից Հնդկաստանը, Բահրեյնը, Կատարն ու Արաբական Միացյալ Էմիրություններն էլ հանվել են ցանկից, նրանց փոխարեն ներառվել են Վրաստանը, Մեքսիկան։
Ընդհանուր առմամբ սահմանափակումների այս համակարգով Մեծ Բրիտանիան, ըստ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, երկրները բաժանում է կանաչ, դեղին ու կարմիր խմբերի։
Կանաչ խմբի երկրներից եկող ուղևորները որևէ կարանտին անցնելու անհրաժեշտություն չունեն։ Դեղին խմբի երկրների քաղաքացիները պետք է իրենց նշած հասցեում՝ տնային պայյմաններում 10-օրյա կարանտին անցնեն։ Բայց եթե պատվաստման երկու փուլերն էլ անցել են, կարանտինի պարտադրանքը հանվում է։
Իսկ կարմիր խմբի երկրներից Մեծ Բրիտանիա ժամանողները սեփական ծախսերով պիտի 10-օրյա կարանտին անցնեն հյուրանոցում։ Այս պայմաննները խախտողների համար տուգանքներ են սահմանված։
Աղբյուրը՝ ermenihaber.am