Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին երեք օրվա ընթացքում իշխանական ուժի ներկայացուցիչները պարբերաբար խոսում են հանդուրժողականության, կառուցողականության, համագործակցության, քաղաքական խոսույթի ու պայքարի մասին: Սակայն, դրան զուգահեռ, իրականացնում են հակառակ գործողություններ, մասնավորաբար կապված «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի հետ: Եվ ոչ միայն:
Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը միայն «ծաղիկներն» են: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս ընթացքում նոր «ծրագիր» է մշակվում ընդդիմադիր գործիչների դեմ: Ըստ այդմ, իշխանության վերին էշելոններից հրահանգ է իջեցվել ակտիվ ընդդիմադիր գործիչների, ինչպես նաև բանակի որոշ բարձրաստիճան սպաների նկատմամբ վարկաբեկման գործընթաց սկսել։ Հիմա ակտիվորեն քննարկվում են մեխանիզմները: Մեր ունեցած տեղեկություններով, քաղաքական նկատառումներով հարձակումների համար գերազանցապես որպես գործիքակազմ կկիրառվեն իրավական միջոցները, ինչպես եղել է անցած երեք տարում։
Ըստ իշխանական մեր աղբյուրների, փորձելու են մի կողմից «հարվածել» նախկինում որևէ պաշտոն ունեցած անձանց՝ նրանց պաշտոնավարման շրջանում որևէ «լյապ», որևէ վրիպում գտնելու միջոցով, ոմանց դեպքում էլ որպես քաղաքական հաշվեհարդարի մահակ կիրառելու են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Բնականաբար, այս ողջ գործընթացը զուգորդվելու է վարկաբեկման արշավով՝ դրա համար օգտագործելով իշխանական տեղեկատվական բոլոր հարթակները՝ կիրառվող գործիքների, ինչպես նաև միջոցների միջև խտրականություն չդնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։