ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կավելանա ևս մեկով։ Սակայն խորհրդարանի մեծամասնությունը ոչ թե որոշել է ընդառաջել ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքին և Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծել, որի մասին անցած շաբաթ հայտարարեց խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, այլ որոշել է տրոհել արդեն գործող առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ու ձևավորել 2 առանձին հանձնաժողով՝ առողջապահության հարցերով և սոցիալական հարցերով զբաղվող։
Նախագիծն ընդգրկված է առաջին նստաշրջանի օրակարգում և կքննարկվի առաջիկա օրերին։
«Այս կարգավորման հիմնական նպատակը նշված հանձնաժողովներից յուրաքանչյուրի նախնական քննարկմանը վերապահված օրենսդրական ակտերի քննարկման և խորհրդարանական վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է»,-իբրև թե հիմնավորել են ԱԺ իրավաբանները։
Իսկ իրականում, հանձնաժողովների թիվն ավելացնում են, որպեսզի, «օրենքի տառին համապատասխան», մերժեն ընդդիմության առաջարկը՝ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Սա խոսում է այն մասին, որ այս իշխանությունը լուծված է համարում Արցախի հարցը և որևէ պարտավորություն այս առումով չի զգում։
Հիշեցնենք․ նախորդ խորհրդարանում գործում էր 11 հանձնաժողով, ԱԺ կանոնակարգ-օրենքով՝ հանձնաժողովների թիվը չի կարող գերազանցել 12-ը։ Նկատենք նաև, որ ութ ամիս է անցել պատերազմից, սակայն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը ոտք չի դրել Արցախ։ Արցախի կարգավիճակի, անվտանգության և մնացյալ հարցերը մնում են անորոշ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։