Պողպատե մանդատ ստացածները երրորդ օրն է համոզում են ընդդիմությանը կառուցողական մթնոլորտում աշխատել․ Ղազինյան (տեսանյութ)
Ստեղծվել է մի իրականություն, որտեղ պողպատե մանդատ ստացած քաղաքական ուժը արդեն երրորդ օրն է փորձում է համոզել ընդդիմությանը, 21 տոկոս հավաքած «Հայաստան» դաշինքին, և նաև «Պատիվ ունեմ»-ին, որ կառուցողական մթնոլորտում աշխատենք։ Դա տարօրինակ է, որովհետև վերջին երկու տարում կար բավական լուրջ մանդատ կառուցելու, չկար պատերազմ, կարելի էր անել բավական լուրջ բարեփոխումներ, բայց ունեցանք այն, ինչ ունեցանք։ Այս մասին Աժ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Այս իշխանությունը մենք ճանաչում ենք մեկ մարմին և նա Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար ես ակնկալում եմ, որ այդ առաջարկությունով և թե կոնկրետ ինչ պետք է կառուցենք գաղափարով նա առաջիկայում կլինի այս ամբիոնի մոտ, հանդես կգա կոնկրետ առաջարկով, կներկայացնի երկրի ապագայի իր տեսլականը, որից հետո կհասկանանք առհասարակ կառուցելու ցանկություն կա, և կա արդյոք բավարար ներուժ, թե՝ ոչ։ Իսկ մինչ այդ, փորձում են հասկանալ, թե ինչպիսի դիրքավորում ունեն քաղաքական ուժերը»,-ասաց Ղազինյանը։
Արթուր Ղազինյանի խոսքով, երրորդ համարն ընտրած քաղաքացիները դժվար թե իրենց ձայնը տային նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի հետ կոռուցողական աշխատեն։ Ղազինյանը հիշեցրեց, որ նախընտրական շրջանում ոչ մի խոսք չի գնացել կառուցողական հարաբերությունների մասին, այլ՝ հակառակը։

Աղբյուրը՝ yerevan.today