Աշխարհ

04.08.2021 17:08


Վրաստանում մեկնարկել է նախընտրական արշավը. ԿԸՀ-ի միջոցառումների ամբողջական ցուցակը

Վրաստանում մեկնարկել է նախընտրական արշավը. ԿԸՀ-ի միջոցառումների ամբողջական ցուցակը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է տեղական իշխանությունների մարմիններում ընտրություններին նվիրված նախընտրական միջոցառումների ծրագիրը։

Վրաստանում ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: Դրանցում երկրի բնակիչները քաղաքապետեր և տեղական խորհրդակցական մարմինների՝ սակրեբուլոների պատգամավորներ կընտրեն 64 քաղաքներում ու շրջաններում: Արդեն այսօրվանից Վրաստանում ընդհուպ մինչև քվեարկության օրն արգելված է այն ծրագրերի և նախագծերի իրագործումը, որոնք հաշվառված չեն երկրի բյուջեում, ինչպես նաև հեռուստատեսությամբ կառավարության կամ պետական գերատեսչությունների գովազդային հոլովակների ցուցադրությունը իրագործվող կամ պլանավորվող նախագծերի մասին:

Նաև մինչև հոկտեմբերի 2-ն արգելված է բարձրացնել կենսաթոշակները, սոցիալական կամ պետությունից ստացվող մյուս վճարումները: Ուժի մեջ են մտնում հասարակական կարծիքի արդյունքների հրապարակումների հատուկ կանոնները, որոնք գործելու են մինչև ընտրությունների արդյունքների հրապարակումը և դրանից երկու ամիս անց: Բացի այդ, կուսակցություններն իրավունք չունեն ընտրությունների արդյունքների ամփոփումից առաջ իրենց ներկայացուցչին հետ կանչել ԿԸՀ-ից, հաղորդել է Sputnik-ը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը