Գեղաքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու BMW-ն, BMW-ն գլխիվայր շրջվել է․ վիրավորներից մեկին փորձում են Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել Երևան
Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհից դեպի Ճամբարակ քաղաք տանող ճանապարհին բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է և վերածվել մետաղի ջարդոնի, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, դառնալով ոչ շահագործելի։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
«Ճամբարակ» բժշկական կենտրոնում սպասում են, որ Երևանից ժամանի Սանավիացիայի ուղղաթիռը, որպեսզի վիրավորներից մեկին տեղափոխի Երևանի հիվանդանոցներից մեկը։