Լրահոս

04.08.2021 15:52


Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածներից տարհանվել է 1630 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծռայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Այս խորագրի վերջին նյութերը