Քաղաքական

04.08.2021 15:33


Կարող է հիմա էլ պողպատե մանդատին զուգահեռ Ֆեմիդեայի թուրը վերցնեք, մուրճ տաք․ Խաչատրյան (տեսանյութ)

Կարող է հիմա էլ պողպատե մանդատին զուգահեռ Ֆեմիդեայի թուրը վերցնեք, մուրճ տաք․ Խաչատրյան (տեսանյութ)

Պարոն Բագրատյան, շատ եմ ցավում, որ Ձեզ պես փորձառու մարդը, որը ԲՀԿ-ի քվոտայով եղել մարզպետ, ԲՀԿ-ի քվոտայով եղել է պատգամավոր, հիմա քաղպայմանագրի քվոտայով է պատգամավոր, ուղղագիծ քաղաքական ճանապարհ անցած և այսպիսի փորձ ունեցող մարդը իմ խոսքերը հասկացել է ուղղակի։ Ոչ, խոսքը տեսլականի կոնցեպցիայի մասին է եղել, որ մենք երկրի ապագայի վերաբերյալ ունենք տարբեր պատկերացումներ։ Այս մասին ԱԺ-ում խոսքն ուղղելով Սերգեյ Բագրատյանին ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ես ձեր աչքերին նայելով իմ ցավը արտահայտեցի, և թեպետ պարոն Կոնջորյանը այստեղ չէ, որ իր աչքերի մեջ նայելով ասեմ, բայց ականջներով լսում է․ իր արածը կոչվում է սելեկտիվ ընկալում, ես չեմ մերժել կառուցողականությունը ես ասել եմ կառուցելուց առաջ պետք է հասկանալ՝ ինչ են կառուցում, որովհետև ինձ համար կաևորը Հայաստանը անառիկ բերդ դարձնելն է հետո մաքսատներ կառուցելը»,-նշեց Խաչատրյանը։

Այնուհետև դիմել իմքյալական պատգամավոր Բաբկեն Թունյանին, որը կառուցողական համագործակցոթւթյան կոչ էր արել ասաց․

«Ընդունում եմ Ձեր կառուցողականության առաջարկը, երեկ չէ առաջին օրը մենք ունեցանք ԱԺ նախագահի երեք թեկնածու, պարոն Սիմոնյանը ուներ բոլոր հնարավորությունները ելույթ ունենալ հարցերին պատասխանել, մեր երկու գործընկերները այդ հնարավորություններից զրկված էին։ Պարոն Թունյան, ինչու մի կառուցողական առաջարկություն չարեցիք որ մեր երկու գործընկերները օգտվեին այդ հնարավորությունից, օրինակ դատախազությանը կանչեին, ասեին հնարավոր չէ այդ մարդիկ գան, խոսեն, կանդալներով բերեիք մուտքի մոտ, գար մարդը խոսեր, կանդալեիք տանեիք, կամ հեռուստակամուրջ կառուցեիք բերդի և ԱԺ-ի միջև»,-ասաց Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը