Լոռու մարզում բախվել են Opel Zafilra-ն ու «ՍԱԶ 53 Բ»-ն․ վերջինս կողաշրջվել է․ կա վիրավոր
Երեկ, օգոստոսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արթուր Դավթյանի վարած Opel Zafira մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Մարտուն Ասատարյանի վարած «ՍԱԶ 53 Բ» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «ՍԱԶ»-ը կողաշրջվել է, նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 18-ամյա Միքայել Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։