Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը վստահեցնում է` Սևանի ափին որևէ շինություն չի սեփականաշնորհել, սակայն չի ժխտում` Սևանի ափին հյուրանոցային համալիր ունի։ Նա այս մասին ասաց Ազգային ժողովի այսօրվա նիստում` անդրադառնալով բիզնեսով զբաղվելու մասին լուրերին։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը Սաղաթելյանի թեկնածությունն է առաջադրել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։
«Հյուրանոցը կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որևէ կոմունիկացիա։ Հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին։ Ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, բացառությամբ այն շրջանի, որ 4 ամիս մարզպետ եմ եղել (Գեղարքունիքուն, 2018-ին,-խմբ.)։ Առաջին իմ ընկերությունը 2005-ին եմ ստեղծել։ Այո, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել»,-ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով իր` բանակում ծառայած լինել-չլինելու լուրերին, Սաղաթելյանը նշեց, որ չի ծառայել, քանի որ պատմական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել։ Նրա խոսքով` 2016-ի ապրիլի 3-ին` Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախի հյուսիսում և դիրքերից իջել պատերազմի ավարտից հետո։
Ավելին` 44-օրյա պատերազմի ժամանակ էլ եղել է Արցախում, նաև առաջնագծում, սակայն մատակարարման հարցերով է զբաղված եղել։
Սաղաթելյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ի տարբերություն դահլիճում նստած շատ պատգամավորների, անպիտանելիության փաստաթղթերով չի ազատվել բանակից։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց` շա՞տ կտխրի Սաղաթելյանը, եթե նրան չընտրեն փոխխոսնակի պաշտոնում։ Ի պատասխան Սաղաթելյանը նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն` կարող է նույնիսկ ուրախանալ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am