Լրահոս

04.08.2021 11:48


Արագածոտնի մարզում բախվել են BMW-ները, որոնցից մեկը հայտնվել է ԳԱԻ պոստի տարածքում․ կան վիրավորներ

Արագածոտնի մարզում բախվել են BMW-ները, որոնցից մեկը հայտնվել է ԳԱԻ պոստի տարածքում․ կան վիրավորներ

Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Աշտարակի ԳԱԻ պոստի մոտ բախվել են Աշտարակի բնակիչ 23-ամյա Համլետ Հեպոյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ 36-ամյա Ենոք Բաղդասարյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ե․ Բաղդասարյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 36-ամյա Հարություն Խոշբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բախման հետևանքով BMW-ներից մեկը հայտնվել է ԳԱԻ պոստի տարածքում, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղի ջարդոնի։

Այս խորագրի վերջին նյութերը