Լրահոս

04.08.2021 10:42


Կոտայքի մարզում 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակը

Կոտայքի մարզում 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակը

Այսօր, օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում 66-ամյա Ալբերտ Պապյանը իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 32 կմ հատվածում, Չարենցավան քաղաքի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ապա գովազդային երկաթյա վահանակին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վարորդին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, սակայն վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն լավ է զգում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը