Թուրքական Քոնիայում քուրդ ընտանիքի սպանությունը վախի մթնոլորտ է առաջացրել տեղի քրդերի շրջանում
Հուլիսի 30-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մի խոuմբ անձիք ներխուժել են քրդական ընտանիքի պատկանող առանձնատուն, սպանել ընտանիքի 7 անդամներին, ապա հրդեհել տունն ու հեռացել:
Դաժան սպանության լուրը մեծ արձագանք է գտել Թուրքիայով մեկ: Դեպքի մասին դատապարտող հայտարարություններ են արել տարբեր քաղաքական կուսակցությունների ու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դեպքը, սակայն ամենամեծ անհանգստությունն ու վախվորածությունն առաջացրել է Քոնիայում բնակվող քուրդ ընտաննիքների շրջանում:
Այս մասին Քոնիա այցելած թուրքական «Evrensel» կայքի լրագրողին պատմել են Քոնիայում բնակվող քրդերը: Վերջինները նշել են, որ քրդերն անկախ իրենց քաղաքական հայացքներից, իրենց այլևս անվտանգ չեն զգում: Նրանց պնդմամբ՝ իրականացված սպանության իրական պատճառն ազգային հողի վրա ատելության է եղել:
Քոնիացի քրդերից մեկն ակնարկել է, որ քրդերի դեմ ատելությունը բորբոքվում է քաղաքական իշխանությանների ելույթներում օգտագործվող բառապաշարի հետևանքով:
«Սովորական թուրք քաղաքացին ինքն իրեն չի ասում՝ գնամ քուրդ սպանեմ, բայց եթե դու (նկատի ունի իշխանություններին), քրդերի վերաբերյալ ամեն օր օգտագործես «ահաբեկիչ», «հայրենիքի դավաճան» և նմանատիպ այլ արտահայտություններ, ապա անգամ իրար կողք-կողքի ապրող հարևաններին թշնամի կդարձնես»,-ասել է սպանված քուրդ ընտանիքի ազգականը:
Հաղորդվում է, որ սպանված Դեդեօղուլլարը ընտանիքի անդամները նախկինում բազմիցս հետապնդումների են ենթարկվել հարևան թուրքերի կողմից, իսկ հուլիսի 21-ին էլ մի խումբ թուրք ազգայնականների կողմից դաժան ծեծի էին ենթարկվել:
Նշենք, որ օրեր առաջ էլ մեկ այլ քուրդ ընտանիքի դեմ էլ ռասիստական հողի վրա հարձակում էր տեղի ունեցել մայրաքաղաքա Անկարայում:

Աղբյուրը՝ ermenihaber.am