Սյունիքի մարզում «Քարավան» ռեստորանի ավագ խոհարարը Volkswagen-ով գլխիվայր շրջվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց
Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Գարուն Թումանյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312-րդ կմ հատվածում իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներումդուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածի հողաթմբին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Թումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վարորդ Գ. Թումանյանը աշխատում է «Քարավան» ռեստորանային համալիրում՝ որպես ավագ խոհարար:
Սյունիքի մարզում «Քարավան» ռեստորանի ավագ խոհարարը Volkswagen-ով գլխիվայր շրջվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց
Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Գարուն Թումանյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312-րդ կմ հատվածում իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան հատվածի հողաթմբին և գլխիվայր շրջվել: