Քաղաքական

21.06.2011 14:56


Հանրապետական պատգամավոր. «Նախագահի հայտարարությունը շատ պարզ և հստակ էր»

Հանրապետական պատգամավոր. «Նախագահի հայտարարությունը շատ պարզ և հստակ էր»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը։

Նրա խոսքերով՝ ՀՀ նախագահը դեռևս 2008թ. նախագահական ընտրություններից հետո Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հստակ ասել է, որ մենք բոլորս քույր–եղբայրներ ենք և պարտավոր ենք երկխոսելու ճանապարհով հանդուրժողականության հասնել։ Բանախոսը հավելել է, թե վերջապես ՀԱԿ–ը ընդունեց իշխանության առաջարկը, և սկսվեց երկխոսությունը։

«Այն պահանջները, որն ունի ընդդիմությունը, վերաբերում են գործադիր և օրենսդիր մարմիններին»,–ասել ՀՀԿ–ական պատգամավորը՝ ընդգծելով, թե նախագահը նաև շեշտել է, որ եթե կան խնդիրներ, որոնք վերաբերում են նախագահական ինստիտուտին, ապա նրանց պատրաստ է ընդունելու նախագահի աշխատակազմի ղեկավարը։

–Նախագահի հայտարարությունը շատ պարզ և հստակ ձևակերպում է,–ասել է Հակոբ Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը