Արսեն Թորոսյանը պետք է խոսի ոչ թե հիվանդանոցի պատի ամեն մեխից, այլ՝ Աբովյանի դիահերձարանի տեսարանից. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Ազգային ժողովում շարունակվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատագամավոր Արսեն Թորոսյանի խոսքերը, ով նշել էր, թե տեղյակ է հիվանդանոցում խփված ամեն մեխից։
«Ես կարծում եմ՝ ոչ թե հիվանդանոցի պատի ամեն մեխից է պետք տեղյակ լինել, այլ՝ պետք է տեղյակ լինել յուրաքանչյուր մահվան դեպքից, որ, օրինակ, փորձել են ստանալ բուժօգնություն, բայց հիվանդանոցում տեղ չի եղել։ Պետք էր տեղյակ լինել այն դեպքից, երբ չեն կարողացել ապահովել բժշկական օգնությունը, պետք է բոլոր այն անձանց տվյալները իմանալ, որոնք ուղղակի այսօր մեզ հետ չեն»,-ասաց Վարդևանյանը։
Նա ասաց, թե Արսեն Թորոսյանը պետք է խոսի ոչ թե հիվանդանոցի պատի ամեն մեխից, այլ՝ Աբովյանի դիահերձարանի տեսարանից։
«Պետք է խոսի, թե ոնց կարելի է մեր մարտիրոսված տղերքի համար այդպիսի տեսարան լիներ»,-նշեց պատգամավորը։
Արամ Վարդևանյանն ընդգծեց՝ առնվազն պետք է խոսել ոչ թե մեխից, այլ՝ թե բժշկական համայնքը ինչ տաժանակիր աշխատանք է տարել կորոնավիրուսի դեմ պայքարում։

Աղբյուրը՝ aysor.am