Աշխարհ

03.08.2021 21:20


Թուրքիայում ընդդիմադիր կուսակցապետը դատի է տվել իշխանամետ լրագրողին

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցապետը դատի է տվել իշխանամետ լրագրողին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀկ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն դատի է տվել թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթի սյունակագիր, նույն թերթի նախկին խմբագիր Իբրահիմ Քարագյուլին:

Պատճառն այն է, որ լրագրողը ընդդիմադիր կուսակցությանը՝ ԺՀԿ-ին մեղադրել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ միասին գործելու մեջ, իսկ Քըլըչդարօղլուի հասցեին վիրավորանք էր հնչեցրել:

Լրագրողը սոցցանցում մասնավորապես գրել էր. «ԺՀԿ-ն անտառային հրդեհների հարցում ՔԲԿ-ի հետ միասին է գործել: Սա շատ կեղտոտ դաշինք է: Քըլըչդարօղլուն ազգային անվտանգության հարց է»:

Նշվում է, որ ընդդիմադիր կուսակցապետի փաստաբան Ջելալ Չելիքը Քարագյուլի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով Քըլըչադրօղլուին 100.000 թուրքական լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցում վճարել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը