Առուշանյանի կալանավորման վերաքննիչ բողոքի քննող դատավորի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է. պաշտպան
Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի կալանավորման վերաքննիչ բողոքը քննող դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Ես ներկա չեմ եղել նիստին, որոշմանը ծանոթ չեմ։ Արժանի չեմ համարում ձևական նիստերի մասնակցելը, բնականաբար, պարզ է՝ ինչ որոշում պետք է կայացվեր։ Ինձ համար պարզ է նաև, թե բողոքի արդյունքում ինչ որոշում են կայացնելու՝ մերժելու են»,-նշեց նա։
Ալեքսանյանը հավելեց, որ Վերաքննիչ դատարանում կայանալիք բողոքի քննությանը, որ կսկսվի ժամը 14։00-ին, ինքը նույնպես ներկա չի գտնվի։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: