ԱԺ նախագահի ընտրության գործընթացը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտմամբ. Արմեն Ռուստամյան
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վստահ է, որ օգոստոսի 2-ին Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտմամբ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը ՍԴ դիմելու հնարավորություն ունի և եթե դրան միանա նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը` միասին այդ դիմումը կձևակերպեն:
«Խնդիրը առաջացավ երեկվա ամբողջ նիստի ընթացքում: Տեսաք, թե ինչպես կատարվեց ԱԺ նախագահի ընտրությունը: Վստահ ենք, որ դա տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտման հիման վրա: Չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը (Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի – խմբ.) և համարել, որ այդ ընտրությունները նորմալ, հավասար, մրցակցային պայմաններում են եղել: Ազգային ժողովը հաստատում է իր առաջին նիստում, որ այդ մարդիկ պատգամավորներ են, բայց պատգամավորների լիազորությունները կասեցվում են»,-ասաց Ռուստամյանը:
Հայաստան» խմբակցության պատգամավորը աննորմալ է համարում այս գործընթացը և նշում, որ ԱԺ նախագահի ընտրությունը անօրինական է:
«Հիմա սահմանադրական դատարանից պահանջելու ենք պարզ հարցի պատասխանը: Այն, ինչ-որ դատախազությունը անհեթեթ կերպով փորձում է մեկնաբանել, որ անձեռնմխելիությունը հաղթահարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Պատգամավորի անձեռնմխելիությունը կարող է հաղթահարել միայն Ազգային ժողովը: Սահմանադրական դատարանը գոնե պետք է հարցին մոտենա իրավական տեսանկյունից: Կարծում եմ, հանրության համար շատ օգտակար կլինի հասկանալ, թե, ի վերջո, այստեղ կատարվե՞լ է կամայականություն, թե ոչ»,-եզրափակեց Ռուստամյանը: