Քաղաքական

03.08.2021 13:00


Աժ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է մի մարդ, ով իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի թեկնածության մասին (տեսանյութ)

Աժ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրվել է մի մարդ, ով իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում․ Աննա Մկրտչյանը՝ Ռուբեն Ռուբինյանի թեկնածության մասին (տեսանյութ)

Ցանկանում եմ հիշեցնել, որ իշխող խմբակցությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է և փոփոխվում է ըստ զբաղեցրած պաշտոնի։ Այս մասին ԱԺ նիստի ընթացքում, անդրադառնալով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում իշխող խմբակցության կողմից Ռուբեն Ռուբինյանի թեկնածության առաջադրմանը, ասաց «Պատիվ ունեմ» խմբացության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Հանրությանը հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում և այդ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը երկար ժամանակ է հանդիսանում է հանրային պաշտոնյա։ Այս նույն իշխանությունը մեզ հրամցրել էր մի իրավիճակ, որ ՀՀ ԱԺ նախագահը կարող էր լինել թուրքական լրտես «Օմեգա» մականվամբ, ինչը ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև այս Ազգային ժողովը»։

Պատգամավորի դիտարկմանն ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ երբեք չի թաքցրել այն հանգամանքը, որ որոշակի ժամանակահատված հետազոտություններ է իրականացրել Թուրքիայում։

«2017թ-ին Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն և փոխնախարար նշանակվելուց հետո հայտարարել եմ, որ հեղափոխությունից առաջ եղել եմ Թուրքիայում»։

Արձագանքելով Ռուբինյանի պատասխանին՝ Աննա Մկրտչյանը նշեց․ «Թուրքիայում գտնվելու շարժառիթը տեսականորեն կարող է հանդիսանալ այն իրավիճակը, որ դուք գնացել եք Թուրքիա ձեր հերթական լրտեսական տառը ստանալու»։

Ռուբինյանը ի պատասխան շեշտեց, որ միմյանց թուրք անվանելը ստեղծում է 0 քաղաքական արժեք և պղտորում է հանրային քննարկումների մակարդակը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը