Լրահոս

03.08.2021 12:44


Երևանում՝ «Երևան Սիթիի» մոտ, հնչել են կրակոցներ

Երևանում՝ «Երևան Սիթիի» մոտ, հնչել են կրակոցներ

Երեկ, օգոստոսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վիճաբանության-ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով՝ Բանավան թաղամասից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 44-ամյա Ռուստամ Ս․-ին, 59-ամյա Եփրեմ Ն․-ին և 32-ամյա Հովհաննես Ն․-ին։

Անձնական խուզարկությամբ՝ Հ․ Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 5 փամփուշտ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված փամփուշտներ և 1 պարկուճ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Բերման ենթարկվածներն իրենց թաղամասում և իրենց շրջապատում հայտնի են «Զազո», «Զոզո» և «Զիզի» մականուններով։

Այս խորագրի վերջին նյութերը