Աշխարհ

03.08.2021 19:45


ՆԱՍԱ-ն տիեզերքից արձակվող լազերային ճառագայթի միջոցով կհայտնաբերի Անտարկտիդայի սառույցի տակ թաքնված լճերը

ՆԱՍԱ-ն տիեզերքից արձակվող լազերային ճառագայթի միջոցով կհայտնաբերի Անտարկտիդայի սառույցի տակ թաքնված լճերը

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) արբանյակը տիեզերքից լազերային ճառագայթի միջոցով բացահայտում է ավելի շատ ստորերկրյա լճեր, որոնք գտնվում են Անտարկտիդայի ցամաքի և սառույցի միջև:

Ինչպես նշում է space.com-ը, Անտարկտիդան ցամաք է, որի մակերեսին հարյուրավոր մետր սառույց է նստած: Այս երկու շերտերի միջև կան այնպիսի գործոններ, ինչպիսիք են սառույցից շփումը և մայրցամաքային հիմքը, սառույցի իջեցման ճնշման տատանումները և Երկրից արձակվող ջերմությունը, որոնք ստեղծում են հարյուրավոր թաքնված լճեր: Այս գրպանային լճերը բավականին դինամիկ են, քանի որ լցվում և դատարկվում են ենթասառցաշերտային ջրուղիների միջոցով:

Այժմ ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ այս լճերի ուսումնասիրմամբ զբաղվելու է ICESat-2-ը, որի նպատակն է նոր թաքնված լճերի հայտնաբերումը:

Այս ենթասառցաշերռային լճերի փոփոխվող ծավալն ու ձևը ազդում են դրանցից վեր գտնվող սառույցի բարձրացման վրա: ICESat-2-ը հետևում է Անտարկտիկայի մակերևույթի բարձրացման և անկման մակարդակին՝ գիտնականներին օգնելու համար պարզել, թե ինչ է կատարվում սառույցի տակ անտեսանելի լճերի հետ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը