Վանաձորում թիվ 7 դպրոցի հարևանությամբ, ջրատարի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի․ ըստ նախնական տեղեկության՝ նա վրաերթի է ենթարկվել սեփական ավտոմեքենայով
Երեկ, օսգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։10-ից 09։15-ի սահմաններում «Վանաձոր» շտապօգնության կայանից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ 3-րդ մաս կոչվող թաղամասի թիվ 7 դպրոցի հարևանությամբ ջրատարի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ 40-ամյա Արեն Հովսեփյանն էր։
Ըստ նախնական տեղեկությունների և ստացված տվյալների՝ պարզվել է, որ նա իր կողմից վարվող Opel Vectra մակնիշի ավտոմեքենան կայանել է Նարեկացի 2-րդ փակուղու ճանապարհահատվածի թեք մասում, ապա դուրս է եկել ավտոմեքենայից, որից հետո նկատել, որ ավտոմեքենան դանդաղ հետընթացով ընթանում է դեպի Նարեկացի փողոց։
Ա․ Հովսեփյանը վազել է ավտոմեքենայի մոտ և փորձել կանգնեցնել այն, սակայն չի կարողացել, և ավտոմեքենայով վրաերթի ենթարկվել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։
Ըստ դատաբժշկի նախնական հայտնածի՝ դիակի արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։