Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է չորս զինծառայողի աճյուն
ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հաղորդում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից։
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն: