Աշխարհ

02.08.2021 15:23


Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում

Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում 14,733 միավորով դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1980 թվականին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերից հետո Դավթյանը դարձավ առաջին մարմնամարզիկը, որը մեդալ է վաստակում օլիմպիական խաղերում։

Նա ընդամենը հինգ հարյուրերոդական միավորով զիջեց առաջին և երկրորդ տեղը գրաված մարզիկներին։

Ոսկե մեդալի արժանացավ Հարավային Կորեայի ներկայացուցիչ Ջեհվան Սինը (14,783)։ Արծաթը բաժին հասավ ռուսաստանցի Դենիս Աբլյազինին։ Ռուսաստանցի մարմնամարզիկը նույն արդյունքը ցուցադրեց, բայց ցատկի բարդության համար նախապատվությունը տրվեց կորեացուն։

Արթուրը հիանալի կատարեց առաջին ցատկը, որից հետո ստացավ 14,800 գնահատականը։ Երկրորդ ցատկի ժամանակ առգետնումը մի փոքր հաջող չէր, և այդ պատճառով նա ստացավ 14,666 գնահատականը, իսկ միջին արդյունքը ստացվեց 14,733։ Իսկ ահա մրցակիցները ավելի լավ կատարեցին երկրորդ ցատկը, ինչի արդյունքում էլ ձևավորվեց մրցանակային եռյակը։ Անկախ մեդալի հարգից Արթուր Դավթյանի մեդալը հրաշալի արդյունք է և Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը Տոկիո 2020-ում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը