Աշխարհ

02.08.2021 14:05


Հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին Բաքվում դատապարտեցին 20 տարվա ազատազրկման

Հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին Բաքվում դատապարտեցին 20 տարվա ազատազրկման

Բաքվի Յասմալսկի շրջանային դատարանում ավարտվել են Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ դատական լսումները: Բաքուն հայ գերիներին մեղադրում է իբրև թե Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` լսումներն անցել են Բաքվի զինվորական դատարանի դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ: Ելույթով հանդես են եկել Մկրտչյանի և Խոսրովյանի փաստաբանները:

Դատարանը հեռացել է որոշում կայացնելու:

***

Բաքվի Յասամալի շրջանային դատարանում հնչեցվել են հայ գերիներ Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դատավճիռները:

Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, Մկրտչյանին և Խոսրովյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Նրանք առաջին տաս տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը`խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը