Քաղաքական

02.08.2021 12:25


«Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորները պետք է դուրս գան պատանդի կարգավիճակից․ նրանց հարցում տեղի է ունենում «ալիևություն»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորները պետք է դուրս գան պատանդի կարգավիճակից․ նրանց հարցում տեղի է ունենում «ալիևություն»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Մեր բացակա պատգամավորների հարցում տեղի է ունենում «ալիևություն»․ Ալիևը պահել է մեր գերիներին, ասում է՝ եկեք բանակցենք, նույն կերպ պատանդի կագավիճակով պահվում են մեր ընկերները, ասում են՝ նիստն ացկացնենք։

Այս մասին ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով դաշինքի անդամներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելուն։

«ԱԺ-ն որոշումներ կայացնելու իրավասություններ ունի, որ այս հարցը կարգավորվի, որովհետև արտառոց և արտակարգ իրավիճակ է։ Մեր ընկերները պետք է դուրս գան պատանդի կարգավիճակից, քանի որ փոխված է նրանց սահմանադրաիրավական կարգավիճակը»,-ասաց Թևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը