Քաղաքական

02.08.2021 11:46


Ինչպե՞ս եք շարունակելու ԱԺ նիստը, երբ քաղաքական հետապնդման պատճառով երկու պատգամավոր դահլիճում չէ․ Գեղամ Մանուկյանը՝ Կնյազ Հասանովին

Ինչպե՞ս եք շարունակելու ԱԺ նիստը, երբ քաղաքական հետապնդման պատճառով երկու պատգամավոր դահլիճում չէ․ Գեղամ Մանուկյանը՝ Կնյազ Հասանովին

Մենք երկար տարիներ պայքարի ճանապարհ ենք անցել, տարբեր դեսպանատների ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց բողոքի ցույցեր ենք արել՝ ընդդեմ քուրդ քաղաքապետների, բազմաթիվ պատգամավորների նկատմամբ թուրքական իշխանության հետապնդումների։ Այս մասին ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահող Կնյազ Հասանովին, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ՀՀ քրդական համայնքի «Քրդստան» կոմիտեի նախագահ։

«Երբ մի քուրդ խիզախ կին պատգամավոր ձերբակալեցին՝ պատգամավոր լինելու համար, ես և Դուք այդ ժամանակ ասում էինք՝ թուրքական իշխանությունները ֆաշիստական են։ Հիմա Դուք ինչպե՞ս եք համակերպվելու, որ այս օրերին դահլիճից բացակայելու են քաղաքական այլ հայացքներ ունեցող մեր երկու գործընկերները։ Ինչպե՞ս եք շարունակելու նիստը, երբ քաղաքական հետապնդման պատճառով նրանք դահլիճում չեն»,-ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ այժմ կալանավորված են «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը