Աշխարհ

02.08.2021 17:05


Ռուս խաղաղապահներն ավելի քան 1000 ուխտավորի են ուղեկցել Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ավելի քան 1000 ուխտավորի են ուղեկցել Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ավելի քան 1000 ուխավորի և տեղի բնակիչների անվտանգությունը Արցախի Ամարաս վանական համալիր այցելության ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Այսօրվա դրությամբ խաղաղապահների առաջադրանքն է ապահովել անվտանգությունն ու ուղեկցել ուխտավորներին դեպի Ամարաս վանական համալիր: Սրբավայրը գտնվում է շփման գծի մոտակայքում, այդ իսկ պատճառով պահանջվում է մշտական ուղեկցում և անվտանգության ապահովում խաղաղապահ զորակամզի կողմից»,-հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը