Քաղաքական

02.08.2021 10:49


Զմռսումները բացվել են, բայց համակարգիչները դեռ հետ չեն տվել. Վ. Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին (տեսանյութ)

Զմռսումները բացվել են, բայց համակարգիչները դեռ հետ չեն տվել. Վ. Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին (տեսանյութ)

Ես օրենքի պահանջից ելնելով հրաժարական եմ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ներկայացրել կոմբինատի խորհրդի անդամի պաշտոնից և օգոստոսի 1-ից կոմբինատի հետ որևէ կապ չունեմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի օրը ԱԺ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված Վահե Հակոբյանը:

Նրա խոսքով, եթե իշխանությունը գնա ապօրինի քայլերի և փորձի իր վերահսկողության տակ վերցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը, ապա Կոմբինատի ղեկավարությունը կդիմի ադեկվատ քայլերի. «Այսինքն միջազգային դատարններով կվիճարկի: Դա դառնալու է մեծ պրոցես, որը ոչ մի լավ բան Հայաստանի համար չի բերելու: Մի բան է ցանկությունը, մեկ այլ բան է, թե ինչ կարող են իրենք իրականացնել: Զմռսումները բացվել են, բայց որքան տեղյակ եմ, համակարգիչները դեռ հետ չեն տվել, կոմբիտանի վարչական մասը աշխատում է թերի»:

Այս խորագրի վերջին նյութերը