Լրագրողներին արգելված է ազատ տեղաշարժվել ԱԺ տարածքում (տեսանյութ)
Ազգային ժողովում արդեն սկսվել են լրագրողների տեղաշարժի սահմանափակումներ: Նախ՝ ամբողջ շենքով անվտանգության աշխատակիցներ են, բացի այդ, լրագրողներին արգելում են անցնել որոշ տարածքներով: Մասնավորապես, լրագրողներին արգելված է անցնել այն միջանցքով, որտեղ իշխանական ՔՊ ֆրակցիան է տեղակայված:
Երբ փորձեցինք հետաքրքրվել իշխանական պատգամավորներից, թե ինչով են պայմանավորված այս սահմանափակումները, նրանք չկարողացան հոդաբաշխ պատասխաններ տալ: Նորընտիր պատգամավոր Արսեն Թորոսյանն, օրինակ, ասաց` ինքը իշխանության ներկայացուցիչ չի, չի կարող պատասխանել: Թե երբ դարձավ Թորոսյանը ընդդիմադիր, չիմացանք:
Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց` անվտանգության նկատառումներից ելնելով են այդպես որոշել: Անվտանգության աշխատակիցը ևս որևէ հիմնավոր բացատրություն չտվեց:

Աղբյուրը՝ hraparak.am