Լրահոս

31.07.2021 21:59


Գեղարքունիքի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան մերկ պարել է. նրան սպառնացել են խայտառակել

Գեղարքունիքի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան մերկ պարել է. նրան սպառնացել են խայտառակել

Գեղարքունիքի մարզի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնել է համացանցով մերկանալ ու պարել, որից հետո նրան սպառնացել են, որ եթե 1500 դոլար չվճարի, ապա նրա մերկապարը կհրապարակեն սոցցանցերում։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` օրեր առաջ ՀՀ ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այս տարվա հունիսի սկզբին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի գյուղապետարանի 54-ամյա գլխավոր մասնագետը Facebook սոցցանցի միջոցով շփում է ունեցել ՌԴ քաղաքացի ներկայացող, «Ալինա Պասսելինի» անվամբ օգտատիրոջ հետ:

«Շփման ժամանակ գյուղապետարանի գլխավոր մասնագետն այդ օգտատիրոջ խնդրանքով մերկացել է, իսկ օգտատերը տեսազանգի ընթացքում նկարահանել է նրան և մեկ օր անց, երբ նրանց միջև սոցցանցում հերթական շփումն է եղել, նրանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար՝ սպառնալով, որ եթե գումարը չտա, այդ տեսանյութը հրապարակելու է նրա հարազատների ֆեյսբուքյան էջերում»,–գրում է կայքը:

Որոշ ժամանակ անց այլ՝ «Պետրոս Կարապետյան» անվամբ օգտատերը կապ է հաստատել գյուղապետարանի աշխատակցի հետ և սոցիալական ցանցի միջոցով տվել ցուցումներ, թե ինչպես նշված գումարը փոխանցի: Սակայն գյուղապետարանի պաշտոնյան նրան տեղեկացրել է, որ «մերկապարի գումար չունի, ընկած են վարուցանքով, առաջիկա օրերին էդ գործերը պրծնի, մի բան կկպցնի, գումարը կտա»:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը