Սյունիքի համայնքապետների բողոքների քննության հարցում կիրառվում է ընտրովի արդարադատություն
Օգոստոսի 2-ին «Հայաստան» դաշինքի պատգամավորներից առնվազն երկուսը չեն մասնակցի 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստին. Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել են իրենց մանդատները, սակայն շարունակում են կալանավորված մնալ։
Նրանց կալանավորելու մասին որոշումը խորհրդարանի աշխատանքների մեկնարկից սկսած կորցնո՞ւմ է ուժը, արդյոք նրանք ձեռք չե՞ն բերում պատգամավորական անձեռնմխելիություն` հետաքրքրվեցինք Մխիթար Զաքարյանի փաստաբան Երեմ Սարգսյանից։ Սարգսյանը, գործի քննության շահերից ելնելով, նախընտրեց ձեռնպահ մնալ։ Խոստացավ հարցին անդրադառնալ Վերաքննիչ դատարանում իր վստահորդի կալանավորման դեմ բողոքի քննությունից հետո։
«Ճիշտ չեմ համարում բացահայտել այն հիմնավորումները, որոնք ես պատրաստվում եմ ներկայացնել, բայց պնդում եմ` այո՛, պետք է նրանք ազատ արձակվեն»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարգսյանը։
Փաստաբանը, սակայն ուշադրություն է հրավիրում Սյունիքի համայնքապետների բողոքների քննության հարցում կիրառվող ընտրովի արդարադատության վրա։ Ասում է` տպավորություն է, որ մինչև տվյալ դատավորից երաշխիք չեն ստանում ցանկալի որոշում կայացնելու համար, գործը նրան չեն մակագրում։
«Մխիթար Զաքարյանի գործը մակագրված է Ռուզաննա Բարսեղյանին։ Դատավորի մասով այս պահին ոչինչ չեմ ասի։ Բայց, եթե վիճակագրությունը նայենք, կտեսնենք, որ ընդհանարապես այն դատավորները, որոնք աչքի են ընկնում ակնհայտ անկախությամբ, նրանց որևէ նման գործ չի մակագրվում»,-նշեց Սարգսյանը։
Վերաքննիչ քրեական դատարանում հուլիսի 22-ից բոլոր բողոքները ձեռագիր են մակագրվում. ԱԱԾ աշխատակիցները` ի թիվս այլ համակարգիչների, առգրավել են նաև համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում էին դատավորներին։
Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 2-ին. նույն օրը` ժամը 16։30, Վերաքննիչ դատարանը կքննարկի Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին ՀՀ ԿԸՀ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Մեղրի համայնքի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրան կալանավորելու թույլտվություն տալու մասին:
Հուլիսի 9–ին Մխիթար Զաքարյանը հրաժարվել էր համայնքի ղեկավարի պաշտոնից և նշել, որ ամենայն հավանականությամբ կգնա խորհրդարան։
Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին՝ երկու ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է: