Լրահոս

31.07.2021 20:00


Բերդում վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը գազային կամ օդաճնշիչ զենքից կրակել է 25-ամյա երիտասարդի մեջքին

Բերդում վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը գազային կամ օդաճնշիչ զենքից կրակել է 25-ամյա երիտասարդի մեջքին

Հուլիսի 30-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա տղամարդ։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը գազային կամ օդաճնշիչ զենքից կրակել է 25-ամյա երիտասարդի մեջքին՝ պատճառելով մարմնական վնասածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 12.40-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օդաճնշիչ հրացանից կրակել է երիտասարդի թիկունքին։ Տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք «HATSAN 90» գրառմամբ օդաճնշիչ հրացանը՝ երեք գնդակներով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը