Աշխարհ

31.07.2021 13:27


Ադրբեջանում պատգամավորը դեբոշ է սարքել ու ծեծել ոստիկանի. խորհրդարանը նիստ է գումարում

Ադրբեջանում պատգամավորը դեբոշ է սարքել ու ծեծել ոստիկանի. խորհրդարանը նիստ է գումարում

Ադրբեջանի խորհրդարանը օգոստոսի 3-ին արտահերթ նիստ կգումարի պատգամավոր Էլդանիզ Սալիմովի կողմից ռեստորանում սարքած դեբոշի պատճառով:

Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ մի քանի օր առաջ Խաչմազ քաղաքում գտնվող իր բարեկամին պատկանող «Հին բակ» ռեստորանում խորհրդարանականը ծեծի է ենթարկել ոստիկանին։

Նշվում է, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները պահանջել են փակել հաստատությունը, քանի որ արդեն կեսգիշերին անց է եղել:

Ադրբեջանում գործող հակահամաճարակային միջոցառումների շրջանակում հանրային սննդի վայրերն այդ երկրում աշխատում են մինչև ժամը 24։00-ն։

Սալիմովի նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածով:

Իր հերթին Ադրբեջանի խորհրդարանը կքննարկի և գնահատական կտա պատգամավորի գործողություններին, որը խախտել է կարանտինի կանոնները, ուժ է կիրառել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի նկատմամբ և չարաշահել լիազորությունները:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը