Ջեֆ Բեզոսը զրկվել է աշխարհում ամենահարուստ մարդու կոչումից․ նա 24 ժամում կորցրել է գրեթե 14 մլրդ դոլար
Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսըդադարել է աշխարհի ամենահարուստ մարդը լինել, քանի որ 24 ժամվա ընթացքում ընկերության արժեթղթերի արժեքի անկման հետևանքով կորցրել է 14 միլիարդ դոլար, հայտնում է Forbes ամսագիրը։
Բեզոսը, որի կարողությունը գնահատվում էր 192,4 մլրդ դոլար, կորցրել է դրա 6,76 տոկոսը, ինչը կազմում է 13,9 մլրդ դոլար: Այժմ ամենահարուստ մարդը Louis Vuitton Moët Hennessy ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն է, որի կարողությունը 192,9 միլիարդ դոլար է, իսկ 3-րդ հորիզոնականում SpaceX ընկերության հիմնադիր և Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկն է՝ 179,4 միլիարդ դոլար կարողությամբ։
Հայտնի է, որ հուլիսի 30-ին Amazon ընկերության արժեթղթերի արժեքը նվազել է 7,56 տոկոսով։
Ջեֆ Բեզոսը զրկվել է աշխարհում ամենահարուստ մարդու կոչումից․ նա 24 ժամում կորցրել է գրեթե 14 մլրդ դոլար
Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը դադարել է աշխարհի ամենահարուստ մարդը լինել, քանի որ 24 ժամվա ընթացքում ընկերության արժեթղթերի արժեքի անկման հետևանքով կորցրել է 14 միլիարդ դոլար, հայտնում է Forbes ամսագիրը։
Բեզոսը, որի կարողությունը գնահատվում էր 192,4 մլրդ դոլար, կորցրել է դրա 6,76 տոկոսը, ինչը կազմում է 13,9 մլրդ դոլար: Այժմ ամենահարուստ մարդը Louis Vuitton Moët Hennessy ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն է, որի կարողությունը 192,9 միլիարդ դոլար է, իսկ 3-րդ հորիզոնականում SpaceX ընկերության հիմնադիր և Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկն է՝ 179,4 միլիարդ դոլար կարողությամբ։
Հայտնի է, որ հուլիսի 30-ին Amazon ընկերության արժեթղթերի արժեքը նվազել է 7,56 տոկոսով։
Աղբյուրը՝ tert.am