Լրահոս

31.07.2021 12:12


Արտաշատում բախվել են բեռնատար ГАЗель-ն ու Toyota-ն․ վերջինս էլ բախվել է ճաղավանդակներին

Արտաշատում բախվել են բեռնատար ГАЗель-ն ու Toyota-ն․ վերջինս էլ բախվել է ճաղավանդակներին

Այսօր, հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցից դեպի Երևան-Երասխ մայրուղի տանող ճանապարհահատվածում բախվել են Արտաշատ քաղաքի բնակիչներ 35-ամյա Արտակ Վարդանյանի վարած բեռնատար ГАЗель մակնիշի և 34-ամյա Գագիկ Վարդանյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե ճաղավանդակներին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու և սահմանազատել տարածքը։

Այս խորագրի վերջին նյութերը