Լրահոս

31.07.2021 11:20


6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230 110-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5735-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 163 է, ընդհանուր առողջացածներինը՝ 219 864: Փաստացի բուժվողներինը՝ 4511: Մեկ օրում արվել է 6251 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 340 258 թեստավորում:

Այս խորագրի վերջին նյութերը