Թուրքիայում այրել են քուրդ ընտանիքի տուն․ զոհվել է ընտանիքի 7 անդամ
Թուրքիայի Քոնյա նահանգում հարձակման հետևանքով զոհվել է քուրդ Դեդեօղլու ընտանիքի 7 անդամ, հայտնում է Ahval-ը և հավելում, որ անհայտ անձինք հրդեհել են քուրդ ընտանիքի տունը։
Տեղեկությունների համաձայն՝ զոհվել են ընտանիքի 3 իգական և 4 արական սեռի ներկայացուցիչները, որոնք նախկինում ևս ռասիստական հարձակումների զոհ են դարձել։ զոհվել են ընտանիքի 3 իգական և 4 արական սեռի ներկայացուցիչները
Հրդեհված տունը շրջափակված է ոստիկանության կողմից։ Քրդամետ «Ժողովուրդների ժողովրդական շարժում» կուսակցության համանախագահները մեկնել են դեպքի վայր։
«Ռասիստական հարձակումները, որոնք բռնկվել են վերջերս, սկսում են կյանքեր խլել և սպառնալիք են յուրաքանչյուրի համար»,-ասել է «Ժողովուրդների ժողովրդական շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Էբրու Գունայը։
Առաջին հարձակումից հետո ձերբակալված 6 անձինք ազատ են արձակվել։ Ընտանիքի անդամներից մեկը, որն այժմ մահացած է, ավելի վաղ նշել էր, որ հարձակումների կազմակերպիչների թվում իրենց հարևաններն են։

Աղբյուրը՝ tert.am