Լրահոս

31.07.2021 09:38


Երևանում Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները

Երևանում Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները

Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղում դեռևս անհայտ հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ոչ երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, այնուհետև ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը