Լրահոս

31.07.2021 09:27


Կոտայքում մահվան ելքով վրաերթից հետո 28-ամյա տղան ոստիկաններին ասել է, որ վրաերթի հեղինակը ինքն է. քննիչներն ունեն կասկածներ, որ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ

Կոտայքում մահվան ելքով վրաերթից հետո 28-ամյա տղան ոստիկաններին ասել է, որ վրաերթի հեղինակը ինքն է. քննիչներն ունեն կասկածներ, որ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշված քրգործը հարուցվել է հուլիսի 28-ին Երևան-Սևան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 68-ամյա Մարգո Սարկիսյանն էր, իսկ նույն օրը դեպքի վայրում ոստիկաններին է մոտեցել Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Նորիկ Օհանյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը, ինչից հետո Կոտայքի ոստիկանները նրան ներկայացրել են քննչական բաժին:

Քննիչներն ունեն օպերատիվ տվյալներ, որ վրաերթը նա չի կատարել:

Վարորդը եղել է երիտասարդ աղջիկ ու հիմա ոստիկաններն ու քննիչերը աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյոք Ն. Օհանյանը ճիշտ է ասում, թե ոչ:​

Հուլիսի 28-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ նրա մարմինը մի քանի մասի էր բաժանվել:

Այս խորագրի վերջին նյութերը