Մեկնաբանություն

31.07.2021 00:00


Դուք կապիտու-լյա-լյա-լյանտ եք, դուք կապիտու-լյա-լյա-լյանտ եք...

Դուք կապիտու-լյա-լյա-լյանտ եք, դուք կապիտու-լյա-լյա-լյանտ եք...

Նիկոլավկա դեգենեռատներ կային (ասենք, ինչո՞ւ՝ կային, նրանք հիմա էլ կան), որոնք սորոսաթուրքանիկոլական քարոզչությանը ձայնակցելով՝ ասում էին, թե «Արցախը մեզ պե՞տք է, տանք Արցախը ու հանգիստ, խաղաղ ապրենք»:

Սկզբունքորեն, Արցախը թուրքին ծախելով... խաղաղ ու կուշտ կյանք գնելու այդ հերձվածողական մոտեցումը նույնն է, ինչ ժամանակին դավանում ու քարոզում էր Նիկոլ հողատուի քաղաքական հոգեհայր և գլխավոր ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը: Պարզապես այն, ինչն իրագործում է կամ ավելի ճիշտ՝ իրագործեց նիկոլը, «լևոնիզմի» խիստ այլասերված և հոռի տարբերակն է: Դե, ինչպիսին իրագործողներն են՝ այլասերված ու մանկուրտ, այնպիսին էլ իրենց ընկալումն ու դրսևորումներն են:

Վերադառնանք, սակայն, նիկոլական բուն մոտեցմանը, նիկոլիզմին, այսինքն՝ «Ղարաբաղը տանք ու խաղաղ ապրենք...»-ին: Ընդգծենք, սա նիկոլի և նիկոլականների պաշտոնական դիրքորոշումն է:

Փաստը այն է, որ այս խեղաթյուրանքը տասնամյակներ շարունակ կոնկրետ իր «Հայկական ժամանակ» թերթում նիկոլը բացեիբաց քարոզել է: Բացեիբաց: Բայց հատկանշական է, որ երբ նրա այդ դավաճանական թեզերի մասին դրան ԱԺ ամբիոնից հիշեցրեցին, դեռևս 2018-ին, նիկոլը, առանց աչք ճպացնելու, հայտարարեց, թե՝ սո՛ւտ է, ինքը նման բան երբե՛ք չի ասել կամ գրել: Իսկ երբ մեկ ժամ անց նրա իսկ ստորագրությամբ նրա իսկ թերթում տպված հոդվածը աչքը կոխեցին, նիկոլն ու նիկոլականները այնպիսի ոռնոց ու կաղկանձ դրեցին, որ կարելի էր կարծել, թե «Հայկական ժամանակը» իսկապես էլ հենց... ակնախոռոչն էին խրել:

Բայց չնայած այդ բոլոր բացահայտումներին ու բացահայտություններին, չնայած ի սկզբանե ակնհայտ էր, որ նիկոլն ու նրա «կամանդը» դավաճանների, համասեռամոլապաշտպանների, աղանդավորների, ստախոսների, խաբեբաների, թալանչիների ու ձրիակերների, սեռական բարդույթներով տառապողների մի թունավոր կուտոկ է, դրանց թույլ տրվեց անել այն, ինչի համար դրանք թուրքական ու ադրբեջանական փողերով (սորոսական միջնորմով փոխանցված) բերվել էին իշխանության:

Կարճ ասած՝ ինչպես երազում և տենչում էին նիկոլի վկաները, դավաճանին ձայն տված թրքահպատակները, նիկոլը Արցախը հանձնեց իր սիրելի թուրքերին, հանձնեց՝ հազարավոր հայ տղաների կոտորելու գնով:

Եվ ի՞նչ, սկսեցիք չաղ ու բախտավո՞ր ապրել, ամեն ինչ օքե՞յ է, ամենից կարևորը՝ խաղա՞ղ եք: Աո՜ւ, նիկոլ ընտրած բասարցիներ, կութեցիներ, երասխցինե՜ր, տավուշցինե՜ր... ի՞նչ կասեք: Կայֆ ապագա է, չէ՞: Ամենից կարևորը՝ խաղա՜ղ, ո՛չ թուրքի կրակոց, ո՛չ նոր զոհեր, դուք էլ հանգի՜ստ, անվտանգ ձեր տներում եք, ձեր սիրելի սատանայի նկարի առաջ բերանքսիվայր փռված երկրպագում եք, որ վերջապես փրկե՜ց ձեզ «էն ղարաբաղցիներից», վերջապե՜ս խաղաղություն հաստատեց...

Ո՞նց թե՝ թուրքերն էլի կրակում ու առաջ են գալիս: Ո՞նց թե խաղաղ չէ դրությունը, նույնիսկ վտանգավոր է: Չի կարող պատահել, ձեզ հաստատ խաբում են, էդ կրակոցները հաստատ նախկիններն են հորինել:

Ասում եք՝ իսկականից խաղաղ չէ՞: Ասում եք՝ թուրքն ԱԹՍ-ով վրա է տալի՞ս, կրակո՞ւմ է...

Էհ, իսկ ինչ պիտի լիներ, եթե դուք ապուշ եք:

Չնայած, «ապագա կա»: Ավելին, խաղաղ «ապագա» էլ կա: Այ, Վարդենիսը կտանք (պե՞տք ա մեզ Վարդենիսը, դժբախտ, դժգույն քաղաք ա, համ էլ էնտեղ սովետի վախտ գիտե՞ք, թուրքեր էլ էին ապրում, հո իզո՞ւր չէին առաջներում այն Բասարգեչար ասում): Հա, կտանք Վարդենիսը, ու խաղաղ կապրենք: Կտանք Երասխը, Արարատը (բա մեզ պե՞տք են) ու խաղաղ կապրենք, կտանք Գորիսն ու Սիսիանն ու խաղաղ կապրենք, կտանք Իջևանն ու Նոյեմբերյանը ու խաղաղ կապրենք (համ էլ էդ իջևանցիք մի տեսակ էն չեն, նիկոլին նայեք, համոզվեք):

Սարկազմը՝ սարկազմ, բայց այն հիմար մտայնությունը, թե հնարավոր է թուրքին հայրենիք զիջել ու շարունակել խաղաղ ապրել, ավելին է, քան զուտ հիմարությունը: Այո, բայց այսօր այդ անասունությունը հասցված է «պետական քաղաքական ուղեգծի» մակարդակի ու քարոզվում է որպես պաշտոնական գաղափարախոսություն: Քավ լիցի, հազարներով այն կրկնող իդիոտներ կան, այդ թվում՝ բուհական դիպլոմ ունեցող տխմարներ:

Հնարավոր չէ, չի եղել ու չի կարող լինել երբեք, որ թուրքը թողնի դուք խաղաղ ապրեք: Թուրքի գլխավոր նպատակը ձեր երկրին, հողին, ջրին, ձեր կանանց տիրանալն է, ձեզ սպանելը: Վկա՝ պատմական Հայաստանի 9/10-րդ մասը, որի վրա աշխարհի քաղաքական քարտեզներում գրված է՝ «Թուրքիա»: Բա ձեր ապուպապերն ու ապուտատերն էլ էին ուզում թուրքի հետ խաղաղ ապրել: Հիմա թուրքը իրենց տնատեղերում խաղաղ ու բարգավաճ ապրում է, իսկ դուք, նիկոլի կարգի ու ձեր նման թշվառ մի բոսյակի գլխներիդ դրած, մտածում եք, թե ոնց անեք, որ էլի մի բան տաք թուրքին, ասենք՝ Երևանը ու «խաղաղ ապրեք»... Ռաստովում, եթե ավելի շուստրի գտնվեք՝ Լոսում: Այսինքն, եթե հասցնեք փախչել:

Այն, ինչ նիկոլն ու նրա հանցախումբը ձեր նմաններին հրամցնում է որպես «խաղաղության պայմանագիր», իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի լիակատար ոչնչացման վերջնագիր, տապանաքար:

Ի՛սկը՝ «Աստ հանգչի Հայաստան, որ վախճանվեց իր բնակիչների էշ խելքից»:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը