Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավոր` Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդտը, Հայաստանի գծով զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի գծով զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն, հայտարարությամբ են հանդես եկել, որում անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը։
«Մենք ցավում ենք Գեղարքունիքում հուլիսի 28-ին երեք հայ զինծառայողների զոհվելու համար։ Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Ցավոք, սա վերջին ամիսներին տեղի ունեցած միջադեպերից մեկն է` ներառյալ միջպետական սահմանի խախտումները, որոնք սկսվել են մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի` Հայաստանի տարածք ներխուժելով: Անհանգստացնող էր նաև Նախիջևանի հետ սահմանին փոխհրաձգությունը, որի հետևանքով ևս մեկ հայ զինվոր էր զոհվել»,-ասված է հայտարարությունում։
Պատգամավորները երկու կողմերին կոչ են արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ ցանկացած սադրանքներից։ Նրանք նշել են, որ սահմանի շուրջ հնարավոր տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների և սահմանազատման միջոցով, ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների։
«Բոլոր ուժերը պետք է նահանջեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքեր` համապատասխան կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության»,-ասված է հայտարարության մեջ։
Նաև նշվում է, որ իրավիճակը թուլացնելու համար չափազանց կարևոր է, որ վերանա հրահրիչ հռետորաբանությունը։
«Այս համատեքստում մենք դատապարտում ենք մասնավորապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները։ Այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուր» և Հայաստանի Հանրապետության տարածքը «ադրբեջանցիների նախնիների երկիր» արտահայտությունները չափազանց անպատասխանատու են և սպառնում են է՛լ ավելի քայքայել տարածաշրջանային անվտանգությունը»,-նշված է հայտարարության մեջ։
Պատգամավորները հիշեցնում են երկու կողմերի փոխվստահության ամրապնդման միջոցներին աջակցելու ԵՄ պարտավորությունը, ինչպես նաև ցանկացած հարցը բանակցային սեղանի շուրջ քննարկելու կարևորությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։
Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Այսօր` հուլիսի 30-ին, Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Եվրախորհրդարանում դատապարտել են Բաքվին

Աղբյուրը՝ armeniasputnik.am