Լրահոս

30.07.2021 16:53


Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ը ժամանակավորապես զրկել է նրանց աշխատանքի իրավունքից

Սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել բժշկական զննության. ՍԱՏՄ-ը ժամանակավորապես զրկել է նրանց աշխատանքի իրավունքից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ-ում և պարզել, որ այդ ընկերության՝ սննդի շղթայում ներգրավված ողջ անձնակազմը՝ 45 մարդ, չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չունի սանիտարական (բժշկական) գրքույկ: Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ը:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

«Ադամիում» ՍՊԸ ՍՊԸ-ի բոլոր 45 աշխատակիցներին էլ Տեսչական մարմինը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

Այս խորագրի վերջին նյութերը