Երևանի 28-ամյա բնակիչը Ավանի տներից մեկի դիմաց կայանված ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, գումար, հեռախոս, փաստաթղթեր, ապա գողացված անձնագրով ստացել է մոտ 3.445.500 դրամ վարկ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ, 28-ամյա տղամարդու կողմից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության, խարդախության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կերպով գազային զենք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, փաստաթղթեր հափշտակելու, իրացնելու, վնասելու, կեղծելու և դրանց միջոցով խարդախություններ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը․ նրա գործողությունների արդյունքում տուժել է 26 անձ: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:
2020թ․ մարտի 22-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի աշխատակիցները մոտեցել են գողության համար հետախուզման մեջ գտնվող 28-ամյա տղամարդուն՝ խնդրելով ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից իրեն ուղղված օրինական պահանջին և գիտակցելով հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը, դիմել է փախուստի, որի ընթացքում իր մոտ ապօրինի կրվող գազային ատրճանակով կրակոց է արձակել նրանց ուղղությամբ։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են ոչ միայն հիշյալ դեպքի հանգամանքները, այլև իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ ևս։
Քննության ընթացքում պարզվել է, որ Երևանի 28-ամյա բնակիչը 2019-2020թթ․ ընթացքում մայրաքաղաքի Ավան թաղամասի տներից մեկի դիմաց կայանված «Mersedec Benz» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, գումար, բջջային հեռախոս և փաստաթղթեր՝ ավտոմեքենայի տիրոջը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Հափշտակությունը կատարելուց հետո, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, գողացված անձնագիրն ապօրինի իրացնելով, վարկ ստանալու նպատակով, մի շարք բանկերից և վարկային կազմակերպություններից ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.445.500 ՀՀ դրամ գումար։
2019 թվականի ապրիլ ամսին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Նոր Նորք թաղամասում գործող խաղասրահի պատուհանը և գողացել խոշոր չափերի՝ 1.930.000 ՀՀ դրամ:
Նույն ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված անձի հետ, 2019 թ․ մայիս ամսին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երևանում գործող դեղատան պատուհանը և այնտեղից գաղտնի հափշտակել 6,152,201 դրամի տարբեր տեսակի դեղորայք ու գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Բացի այդ, տղամարդը 2020 թ․ հունվարին 11-ին,Երևանի բնակչուհուց մեկ օր ժամանակով օրավարձով վարձակալել է բնակարանը և այնտեղից գաղտնի հափշտակել կենցաղային իրեր՝ պատճառելով խոշոր չափերի՝ 525.000 ՀՀ դրամի վնաս:
Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 28-ամյա տղամարդը Երևան քաղաքի Ծխախոտագործների փողոցում կայանված ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, անձանգիր ու սոցիալական քարտ՝ մեքենայի տիրոջը պատճառելով 135.000 ՀՀ դրամի վնաս: Հետագայում կեղծել է հափշտակած անձնագիրը, փակցրել իր լուսանկարը, որից հետո ներկայացրել Երևան քաղաքում գործող ՓԲ ընկերություն և կնքել վարկային պայմանագիր, ստացել և խարդախությամբ հափշտակել է 210.000 ՀՀ դրամ։ Նույն օրը վերոնշյալ անձնագրային տվյալները մուտքագրելով համացանցի «Cashme.am» կայքում, առցանց եղանակով կնքել է կեղծ վարկային պայմանագիր, ապա ստացել և խարդախությամբ հափշտակել է 500.000 ՀՀ դրամ՝ պատճառելով խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: