Աշխարհ

30.07.2021 22:15


17 տարի եթերում լինելուց հետո «X Factor» նախագիծը փակվում է

17 տարի եթերում լինելուց հետո «X Factor» նախագիծը փակվում է

Բրիտանական «The X Factor» երաժշտական շոուի հեղինակ և պրոդյուսեր Սայմոն Քոուելը հայտնել է Միացյալ Թագավորությունում նախագծի փակման մասին, գրում է The Sun-ը։

Ալիքի մամուլի քարտուղարը հայտնել է, որ այս պահին ընկերությունը երկրում նոր երթերաշրջանի ծրագրեր չունի։

2000-ականներին Սայմոն Քոուելի իրապատում-շոուն բրիտանական հեռուստատեսության ամենահանրաճանաչ նախագծերից մեկն էր։ Այդ տարիներին թողարկումները 10 միլիոն դիտում էին հավաքում, սակայն վերջին մի քանի տարվա ընթացքում «The X Factor»-ի վարկանիշները կտրուկ ընկել են։ Նախագիծը բացահայտել է այնպիսի արտիստների, ինչպիսիք են Little Mix-ը, Olly Murs-ը, Jedward-ը և One Direction-ը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը