Քաղաքական

30.07.2021 13:25


Ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։

Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը