Քաղաքական

30.07.2021 13:13


ԱԺ նիստերի դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են ռենտգեն սարքեր

ԱԺ նիստերի դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են ռենտգեն սարքեր

Ազգային ժողովում, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկել, նիստերի դահլիճի բոլոր մուտքերի մոտ տեղադրվել են ռենտգեն սարքեր, որպեսզի դահլիճ մտնող ցանկացած անձի մանրակրկիտ զննեն:

Այսօր խորհրդարանում արտահերթ նիստ է, որին մասնակցում են իշխանականները միայն,մենք նկատեցինք,որ անխտիր բոլոր պատգամավորների՝ դահլիճ մուտք գործելու պահին անվտանգության սարքի ազդանշանը միանում էր, խորհրդարանի ապագա խոսնակ Ալեն Սիմոնյանն անգամ հանեց ձեռքի ժամացույցը, կրկին փորձեց, անվտանգության աշխատողները վստահեցրեցին, որ կարիք չկա, ամեն բան նորմալ է։

Պարզեցինք,որ սարքերը դեռեւս ձեւական են միացված եւ անվտանգության աշխատակիցներն ասացին ,որ դրանք կգործեն օգոստոսի երկուսի նիստից, երբ մեկնարկի նոր գումարման խորհրդարանը, այսինքն՝ անվտանգության միջոցառումները նոր ընդդիմության համար են։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը