Քաղաքական

30.07.2021 12:22


Թուրքերն արդեն թիրախ են դարձրել բնակավայրերը. Գեղամասարի (Սոթք կենտրոն) համայնքապետ

Թուրքերն արդեն թիրախ են դարձրել բնակավայրերը. Գեղամասարի (Սոթք կենտրոն) համայնքապետ

Գիշերը 168.am-ը տեղեկացրել էր, որ մեզ հասած տեղեկություններով՝ Վարդենիսի տարածքում ՀՀ ՀՕՊ համակարգի կողմից ադրբեջանական երկու ԱԹՍ է խոցվել: Առավոտյան ՊՆ-ն հայտնեց, որ ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:

Սոթք կենտրոնով Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե այժմ էլ հակառակորդի թիրախում բնակավայրերն են:

«ԱԹՍ-ներից հետո հիմա հանգիստ է: Ոչ մի դրական բան չկա այս պահի դրությամբ: Բայց դե ամեն դեպքում գիշերվա դեպքերից արդեն տեղյակ եք, թուրքերը, մեկ է, իրենց լկտի պահվածքը չեն փոխում, իրենք արդեն թիրախ են դարձրել բնակավայրերը: Բնակավայրերի ուղղությամբ են իրենց գործողությունները կատարում:

Դե, մեր ՀՕՊ-ը կարողացել է ոչնչացնի երկու ԱԹՍ-ն, հիմա տեսնենք՝ էլ ինչ կլինի»,-168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ավետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը